Logo

«Յուվենտուսի» ու «Լացիոյի» սկաուտները հետևել են Սպերցյանի և Թիկնիզյանի խաղին

19:10 / 13.10.2023Ֆուտբոլ
null

Լատվիա - Հայաստան (2-0) Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրի խաղին ներկա են եղել իտալական թոփ ակումբների սկաուտներ։

Tuttomercatoweb-ի համաձայն՝ Թուրինի «Յուվենտուսի» սկաուտները հետևել են ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի, իսկ Հռոմի «Լացիոյի» ներկայացուցիչները՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղին։

Ռուսական «Спорт-Экспресс»-ն էլ գրում է, որ 23-ամյա Սպերցյանի խաղը դիտելու համար Ռիգա էին ժամանել գերմանական ակումբի ներկայացուցիչներ, իսկ 24-ամյա Թիկնիզյանի գործողություններին հետևել են նաև Իտալիայի Ա Սերիայի մրցաշարայյին աղյուսակի երկրորդ հատվածում գտնվող թիմերից մեկի սկաուտները։

Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում կայացած խաղում երկու ֆուտբոլիստներն էլ մեկնարկային կազմում ելույթ էին ունեցել առանց փոխարինման։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը 11 խաղում դարձել է 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Նաիր Թիկնիզյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ ու գրանցել մեկ ասիստ։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ