Խորվաթիա - Հայաստան (1-0) Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը ներկա են եղել իտալական ակումբների ներկայացուցիչներ։
Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին, իսկ «Բոլոնիայի» սկաուտները՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի։ Երկու ակումբների կողմից էլ կա մեծ հետաքրքրություն հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Չի բացառվում, որ տրանսֆերները կկայանան առաջիկա ձմռանը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսը» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար։