Logo

«Յուվենտուսի» ծագող աստղն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել

21:01 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Դին Հայզենն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել, հայտնում է Marca-ն։

18-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, սակայն ընտանիքի հետ 5 տարեկանից բնակվել է Իսպանիայի Մարբելիա քաղաքում։ Հայզենն անձամբ ցանկացել է ստանալ Իսպանիայի քաղաքացիություն։

Ըստ աղբյուրի` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է նրան հրավիրել Մ21 հավաքական` մարտին մասնակցելու Եվրո-2025-ի որակավորման փուլի Բելգիայի դեմ հանդիպմանը։ Հայզենը կարող է մասնակցել նաև Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին։

Նիդերլանդցի ֆուտբոլիստը 2021 թ. ամռանն է 470 հազ. եվրոյով իսպանական «Մալագայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ 2024 թ. հունվարին «Ռոման», առանց գնման իրավունքի, վարաձակալել է Հայզենին։

Պատանի պաշտպանն իտալական Ա սերիայի ընթացիկ առաջնությունում 8 խաղում խփել է 2 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ