Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքված է «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիու Սիլվայի ծառայություններով։
Sky Sports-ը գրում է, որ 21-ամյա պաշտպանին ձեռք բերելը լինելու է «Բիանկոներիի»` 2025 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը։
Աղբյուրի համաձայն` իտալական գրանդը պատրաստ է գնման իրավունքով վարձակալել երիտասարդ ֆուտբոլիստին։
Պորտուգալացին 2016 թվականից հանդես է գալիս «Բենֆիկայի» համակարգում, ակումբի հիմնական թիմում 105 խաղում խփել է 8 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա մինչև 2027 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Բենֆիկայի» հետ։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։