Logo

«Յուվենտուսի» տնօրեն. «Մենք հավատում ենք Պոգբային»

00:45 / 17.03.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆինանսական տնօրեն Ֆրանչեսկո Կալվոն հերքել է, թե ակումբը ցանկանում է հրաժեշտ տալ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Մենք չենք թողնում նրան: Պոգբան գիտի, թե ինչքան ուժեղ ենք մենք հոգ տանում նրա մասին ու ինչ ակնկալիքներ ունենք: Նա բոլորից շատ է հիասթափված այս մրցաշրջանի և վերջին վնասվածքի համար:

Պոլը մեզ մոտ եկավ, երբ պատանի էր, իսկ «Յուվենտուսը» դարձավ նրա ընտանիքը: Մենք տեսնում ենք, որ նա անում է ամեն հնարավորը՝ շուտափույթ խաղադաշտ վերադառնալու համար: Մենք հավատում ենք Պոգբային»,- Կալվոյի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պոլ Պոգբան թուրինյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը երկու պաշտոնական հանդիպում: Նա փետրվարի 28-ին և մարտի 5-ին՝ շուրջ 9 ամիս վնասվածքի պատճառով բաց թողնելուց հետո մասնակցել էր «Տորինոյի» (4-2) ու «Ռոմայի» (0-1) դեմ Ա Սերիայի խաղերին ու կրկին վնասվածք ստացել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա