Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Ֆիորենտինայից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո «Յուվենտուսի» ղեկավարներն ու թիմի գլխավոր մարզիչ Տիագո Մոտան լարված զրույց են ունեցել, հայտնում է Calcio Mercato-ն։
«Բիանկոներիի» մարզական տնօրեն Քրիստիանո Ջունտոլին Մոտային ասել է. «Ամաչում եմ, որ քեզ եմ ընտրել»։
Մոտան, չնայած ղեկավարների կողմից ճնշմանը, իրեն հանգիստ է պահել և չի վիրավորել նրանց։
42-ամյա մասնագետն ու Ջունտոլին դեռ ամառային տրանսֆերային պատուհանից տարաձայնություններ են ունեցել թուրինյան գրանդի կազմի համալրման հարցում։
Մարտի 23-ին «Յուվենտուսը» պաշտոնանկ է արել 42-ամյա Մոտային և նրա փոխարեն նշանակել Իգոր Տուդորին։