Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
«Բիանկոներին» 15 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Ուդինեզեն» 12 միավորով 9-րդն է։
«Ռոման» տանը Մարիո Էրմոսոյի ու Արտյոմ Դովբիկի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Պարմային»։
Հռոմեական ակումբը 21 միավորով երկրորդ տեղում է` հավասարվելով առաջատար «Նապոլիին»։ «Պարման» 7 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։
«Կոմոն» էլ 3-1 հաշվով առավելության է հասել «Վերոնայի» դեմ խաղում և 16 միավորով չորրորդ տեղում է։ «Վերոնան» 5 միավորով 17-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Յուվենտուս» - «Ուդինեզե»` 3-1
Դուշան Վլահովիչ, 5 (11մ), Ֆեդերիկո Գատի, 67, Կենան Յիլդիզ, 90+6 (11մ) - Նիկոլո Ձանիոլո, 45+1
«Ռոմա» - «Պարմա»` 2-1
Մարիո Էրմոսո, 63, Արտյոմ Դովբիկ, 81 - Ալեսանդրո Չիրկատի, 86
«Կոմո» - «Վերոնա»` 3-1
Անաստասիոս Դուվիկաս, 9, Շտեֆան Պոշ, 62, Մերգիմ Վոյվոդա, 90+2 - Սաուտ Սերդար, 25
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


