Թուրինի «Յուվենտուսի» նիդերլանդցի կիսապաշտպան Թյոն Կոպմեյներսը կողոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Կալյարիի» դեմ Ա սերիայի 6-րդ տուրի խաղում (1-1): Դեռևս հայտնի չէ 26-ամյա կիսապաշտպանի ապաքինման ժամկետը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նորեկն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: