Logo

«Յուվենտուսի» նախկին նախագահն ասել է՝ ինչպես է Ռոնալդուն հայտնվել թուրինյան ակումբում

21:21 / 02.12.2022• ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովանի Կոբոլի Ջիլյին հայտարարել է, որ 2018 թվականին Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունն իտալական ակումբ սխալմունք է եղել:

«Անյելիին համոզել էին գնել Կրիշտիանուին, քանի որ դա պետք է հսկայական եկամուտ բերեր մարկետինգի տեսանկյունից և թուրինյան ակումբին մոտեցներ Չեմպիոնների լիգային: 

Բայց այդ ժամանակվա մարզական տնօրեն Մարոտան համամիտ չէր այդ մտքի հետ և հետագայում հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:

Պարատիչին, որը Ռոնալդուին թիմ հրավիրելու կողմնակիցն էր, թուրինյան ակումբին ներքաշեց հավելյալ ներդրումների մեջ, որը խախտեց ակումբի ֆինանսական հավասարակշռությունն ու խնդիրներ ստեղծեց»,- Ջովանի Կոբոլի Ջիլյիի խոսքը հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենտուսում» խաղացել է 2018-2021-ին։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո 37-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ