Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար թուրինյան ակումբի ծրագրերի մասին:
«Եթե խոսում ենք հարձակման մասին, ապա մենք սպասում ենք Միլիկի ապաքինմանը. նա հիանալի հարձակվող է, որն իդեալական համապատասխանում է Մոտայի խաղաոճին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նախատեսում ենք ամրապնդել պաշտպանություն, խնդիրներ ունենք այս խաղային դիրքում»,- Ջունտոլիի խոսքը մեջբերում է Amazon Prime Italia-ն:
Տիագո Մոտայի գլխավորած թիմն Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղից հետո 25 միավորով 6-րդն է: