Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել «Միլանի» կազմում, հայտնում է Corriere dello Sport-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հարցում չի կարողանում համաձայնության հասնել թուրինյան ակումբի հետ։ Ռաբյոն «Բյանկոներիից» աշխատավարձի էական բարելավում է պահանջում, ինչը բանակցությունները մոտեցրել է փակուղու։
Ստեղծված իրավիճակում գործին պատրաստվում է միջամտել «Միլանը». «Ռոսոներին» մտադիր է բավարարել 29-ամյա կիսապաշտպանի ֆինանսական պահանջը։
Ռաբյոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թ. հուլիսից և 227 խաղում խփել է 24 գոլ, դարձել 14 գոլային փոխանցման հեղինակ։