Logo

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ. «Ռոնալդուն երեկ ասաց, որ ուզում է անմիջապես հեռանալ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.08.2021ՍՊՈՐՏ
Յուվենտուսի գլխավոր մարզիչ. Ռոնալդուն երեկ ասաց որ ուզում է անմիջապես հեռանալ - «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ. «Ռոնալդուն երեկ ասաց, որ ուզում է անմիջապես հեռանալ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից:

«Կրիշտիանու Ռոնալդուն երեկ ինձ ասաց, որ ցանկանում է անմիջապես հեռանալ «Յուվենտուսից»: Այո՛, սա ճիշտ է ու հաստատված: Ու հենց սա է պատճառը, որ նա այսօր չմարզվեց: Նա չի խաղա վաղն «Էմպոլիի» դեմ կայանալիք խաղին»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այսօր հաղորդել էինք, որ Կրիշտիանուն «Յուվենտուսի» մարզաբազայից մարզման ավարտից 40 րոպե շուտ է հեռացել:

Ամենայն հավանականությամբ, Կրիշտիանու Ռոնալդուն մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ