Logo

«Յուվենտուսի» ղեկավարության դեմ հետաքննություն է սկսվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.11.2021ՍՊՈՐՏ
Յուվենտուսի ղեկավարության դեմ հետաքննություն է սկսվել - «Յուվենտուսի» ղեկավարության դեմ հետաքննություն է սկսվել

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի, փոխնախագահ Պավել Նեդվեդի ու ակումբի նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի դեմ հետաքննություն է սկսվել՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Նախնական տվյալներով՝ 2018-19 և 2020-21 մրցաշրջանների ֆինանսական հաշվետվությունները կեղծվել են: Իրական տվյալներին ենթադրաբար չհամապատասխանող գումարի չափը կազմում է մոտ 50 մլն եվրո:

Թուրինի ոստիկանությունն այսօր խուզարկություն է կատարել «Յուվենտուսի» շտաբ-բնակարանում: Ոստիկանության ֆինանսական և տնտեսական մասնագետները շարունակում են ուսումնասիրել փաստաթղթերը:

Ուսումնասիրության առարկաների թվում է Միրալեմ Պյանիչի՝ «Յուվենտուսից» «Բարսելոնա» և Արթուրի՝ «Բարսելոնայից» «Յուվենտուս» տեղափոխության գործարքը, որը երկու թիմերի համար էլ արժեցել է մոտ 50 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա