Logo

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարել

15:44 / 15.10.2023Ֆուտբոլ
Նիկոլո Ֆաջոլի

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլին խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարել Իտալիայի Ա Սերիայի ու Չեմպիոնների լիգայի հանդիպումների վրա։ 22-ամյա ֆուտբոլիստը նշել է նաև, որ խաղադրույք չի կատարել իր թիմի մասնակցությամբ հանդիպումներում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Այդ փաստը դատավարության ընթացքում առանցքային փաստարկ է դարձել նրա պաշտպանության հարցում։ Իտալիայում խաղադրույքների կանոնակարգը խախտած ֆուտբոլիստներին սպառնում է մինչև 3 տարվա որակազրկում ու 25 հազար եվրո տուգանք։ Սակայն նրանց համար, ովքեր ընդունում են իրենց մեղքը, պատիժն ավելի մեղմ է։

Հիշեցնենք, որ Նիկոլո Ֆաջոլիի առնչությամբ գործ է հարուցվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում ու Թուրինի դատախազությունում։ Իտալացին կասկածվում է անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու մեջ։

Նիկոլո Ֆաջոլին «Յուվենտուսի» սան է, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2021 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ