Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տունը թալանել են, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Երբ Լուիսը կնոջ` «Յուվենտուսի» կանանց թիմի ֆուտբոլիստուհի Ալիշա Լեմանի հետ ընթրելիս է եղել Թուրինի ռեստորաններից մեկում, կողոպտիչները մուտք են գործել նրանց բնակարան, գողացել 500 հազար եվրո արժողությամբ 11 ժամացույց և Լեմանին պատկանող թանկարժեք զարդեր:
Լուիսը դիմել է ոստիկանությունը, որը հետաքննություն է սկսել` կողոպտիչներին հայտնաբերելու համար: