Logo

«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին «Ասթոն Վիլա»

14:56 / 01.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ, անգլիացի վինգեր Սամուել Այլինգ-Ջունիրը և արգենտինացի կիսապաշտպան Էնցո Բարենեչան տեղափոխվել են «Ասթոն Վիլա»։ Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Ըստ Transfermarkt-ի` Այլինգ-Ջունիորի տեղափոխության համար «Ասթոն Վիլան» վճարել է 14 միլիոն, իսկ Բարենեչայի տրանսֆերի համար` 8 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստների տրանսֆերը ներառված է եղել Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի գործարքում։ Լուիսը հունիսի 30-ին 51,5 միլիոն եվրոյով համալրեց «Բյանկոներիի» կազմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա