Logo

«Յուվենտուսի» ավագը հեռացավ ակումբից

16:10 / 27.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Յուվենտուսն» ու թիմի ավագ Դանիլոն խզել են պայմանագիրը, հայտնում է «Բիանկոներիի» պաշտոնական կայքը։

Բրազիլացի ֆուտբոլիստն իտալական գրանդում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից: Նա 213 խաղում խփել է 9 գոլ, կատարել է 14 ասիստ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն  տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլամենգոյում»: 

Կողմերի միջև կնքվելիք պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա