Logo

«Յուվենտուսի» ավագը կհեռանա ակումբից

22:22 / 21.01.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» ավագ Դանիլոն կհեռանա ակումբից և կվերադառնա հայրենիք, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն մոտ է բրազիլական «Ֆլամենգոն»։ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբն առաջ է անցել եզրային պաշտպանի համար մղվող պայքարում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիլոյի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», սակայն բրազիլացի ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել «Ֆլամենգոյում»։

Դանիլոյի ու «Բիանկոներիի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 1-ին։ Նա թուրինյան ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

Դանիլոն «Յուվենտուս» է տեղափոխվել 2019թ. օգոստոսին, 213 խաղում խփել է 9 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ