Logo

«Յուվենտուսի» ավագը կհեռանա ակումբից

14:58 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ավագ Ալեքս Սանդրոն կհեռանա ակումբից։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Բյանկոներին» դեռ 5 ամիս առաջ է որոշել չերկարաձգել ֆուտբոլիստի` այս տարվա ամռանը լրացող պայմանագիրը. Սանդրոն թուրինյան ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։

Բրազիլացի պաշտպանը «Յուվենտուսի» կազմում վերջին հանդիպումը կանցկացնի իտալական Ա սերիայի 38-րդ տուրի «Մոնցայի» դեմ խաղում։ 33-ամյա Սանդրոն հնարավորություն ունի 327 խաղով կրկնել Պավել Նեդվեդի ռեկորդն ու դառնալ «Յուվենտուսի»` ամենաշատ հանդիպում անցկացրած օտարերկրացի ավագը։

Նախորդ 326 խաղում Սանդրոն իտալական գրանդում խփել է 15 գոլ, կատարել 32 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա