Logo

«Յուվենտուսի» 15 միավորի չեղարկումը ժամանակավորապես կասեցվել է

21:15 / 20.04.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի մարզական ղեկավարությունը կասեցրել է Թուրինի «Յուվենտուսի» 15 միավորի չեղարկումը և նշանակվել նոր դատավարություն, հայտնում է Football Italia-ն:

Երկրի բարձրագույն մարզական մարմինն ապրիլի 20-ին է չեղարկել է իր նախորդ որոշումը, որի հետևանքով թուրինյան ակումբը զրկվել էր 15 միավորից Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իտալիայի առաջնության ավարտին մնացել է 8 տուր, այս որոշումը «Յուվենտուսին» 7-րդ տեղից բարձրացնում է երրորդ տեղ և այս պահին Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն ունի 59 միավոր և 16 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»:

Այնուամենայնիվ, այս որոշումը ժամանակավոր է և գործելու է մինչև նոր դատական վճռի արձակումը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հունվարին առաջնությունում 15 միավորից զրկել էր «Յուվենտուսին» ֆինանսական խարդախությունների պատճառով: Դրանից հետո թիմը նահանջել էր 9-րդ տեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ