Logo

Յուսուֆ Օտուբանջո. «Երկրպագուների աջակցությունը մշտապես կարևոր է»

15:49 / 24.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն խոսել է Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ հաղթանակի, միջազգային դադարից հետո հաղթանակով վերադառնալու մասին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին թիմի կողքին լինելու համար: Այդ խաղում Օտուբանջոն դարձել էր դուբլի հեղինակ։

«Իսկապես բարդ շաբաթ էր, դրան գումարած եղանակը փոխվում է, ու մեր խնդիրն ավելի է բարդանում է: Մենք երկար ժամանակ ունեինք այս խաղին պատրաստվելու համար, խաղը հեշտ չէր, բայց ամենակարևորն այն է, որ 3 միավոր վաստակեցինք:

Միջազգային դադարից առաջ վերջին խաղում ես չկարողացա գոլ խփել, չնայած որ գոլային փոխանցում էի կատարել, բայց դա ինձ չգոհացրեց, քանի որ, երբ գոլ չես խփում ու գնում ես երկար դադարի, ցանկանում ես վերադարձից հետո լավ մեկնարկ ունենալ: Մենք կենտրոնացած էինք և ինչպես մարզիչն էր ասում, մենք պարտավոր ենք օգտագործել մեր բոլոր պահերն ու մնալ կենտրոնացած, այսօր այդպես էլ արեցինք ու այդ պատճառով հաջողեցինք: Ես ուրախ եմ, որ ինձ տրվեց նման հնարավորություն:

Ֆուտբոլը նաև երկրպագուներն են: Մենք տեսնում ենք, որ երկրպագուները մեր կողքին են թե՛ անձրևին, թե՛ ձյանն ու ձմռանը: Նրանց աջակցությունը մշտապես կարևոր է: Ցանկանում եմ առանձնացնել նաև մեր ընտանիքի անդամներին ու ընկերներին, որոնք գալիս են մարզադաշտ, դա նույնպես մեզ մոտիվացնում է: Շնորհակալություն բոլորին ու շարունակեք հաճախել մեր խաղերին»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Օտուբանջոն:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 12 տուից հետո վաստակել է 22 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ