Այսօր Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է։ Անվանի ծանրորդն այսօր կդառնար 64 տարեկան։
Գյումրու համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ քաղաքի՝ նրա անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունն արդեն ավարտված է։
Սպասվում էր, որ մարզադպրոցի բացումը պետք է տեղի ունենար այսօր՝ նրա ծննդյան տարեդարձի օրը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը հետաձգվել է։
Լուսանկարները՝ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի
- 11












