Logo

Յուրի Ջորկաեֆը՝ Fastex էկոհամակարգի Խորհրդի անդամ

16:09 / 29.11.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը միացել է Fastex-ին՝ որպես Խորհրդի անդամ, հաղորդում է Fastex-ի մամուլի ծառայությունը։

«Ջորկաեֆը՝ շնորհիվ իր նվիրումի, հմտությունների և պրոֆեսիոնալ որակների, հիանալիորեն համապատասխանում է այս դերին։ Նա լեգենդար ֆուտբոլիստ է՝ հայտնի ամբողջ աշխարհին։ Համոզված եմ, որ նրա ներգրավվածությունը Fastex-ում կօգնի հասնել մեծ հաջողությունների»,- նշել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։ 

Ջորկաեֆի դերը համաշխարհային ֆուտբոլում ահռելի է։ Նրա անցած ճանապարհը և մեծ սերը դեպի նորարարությունը հիանալիորեն կապվում են տեխնոլոիգիական աշխարհում Fastex-ի հեղափոխական հայացքների հետ։ 

«Մեծ պատիվ է միանալ Fastex էկոհամակարգին՝ որպես Խորհրդի անդամ։ Լիահույս եմ, որ միասին կնպաստենք Web3-ի զարգացմանը և համատեղ ուժերով կհասնենք նորանոր բարձունքների»,- ասել է Յուրի Ջորկաեֆը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա