Logo

Յուրգեն Կլոպը պայմանագիր է ստորագրել. գերմանացին միանգամից 5 ակումբ է ղեկավարելու

11:42 / 09.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դառնալու է «Ռեդ Բուլ» կազմակերպության ֆուտբոլային բաժնի ղեկավար: Sky Sports-ը գրում է, որ գերմանացին արդեն ստորագրել է պայմանագիր, որն ուժի մեջ է մտնելու 2025-ի հունվարի 1-ից:

57-ամյա մասնագետը նոր պաշտոնում պատասխանատու է լինելու «Ռեդ Բուլի» ֆուտբոլային ակումբների՝ գերմանական «Լայպցիգի», ավստրիական «Զալցբուրգի», ամերիկյան «Նյու Յորքի», բրազիլական «Բրագանտինոյի» և Գանայի «Ռեդ Բուլի» ստրատեգիական զարգացման համար:

Կլոպի պայմանագրում առկա է կետ, ըստ որի` նա կարող է խզել «Ռեդ Բուլի» հետ պայմանագիրը, եթե առաջարկ ստանա Գերմանիայի հավաքականից:

Գերմանացին ամռանն է հեռացել «Լիվերպուլից», որը գլխավորում էր 2015 թվականից: Նա հայտարարել էր, որ էներգիա չունի շարունակելու համար և առաջիկայում մտադիր չէ վերադառնալ մարզչական աշխատանքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ