Logo

Յուրգեն Կլոպը նշել է իր կյանքի գլխավոր սխալներից մեկը

10:50 / 09.11.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-5

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել Լոնդոնի «Տոտենհեմի» կորեացի կիսապաշտպան Հյոն Մին Սոնի հասցեին, որը վերջերս վիրահատվել էր աչքի վնասվածքի պատճառով։

«Կյանքիս ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ պայմանագիր չկնքեցի Հյոն Մին Սոնի հետ։ Նա ֆանտաստիկ է՝ լավագույն հարձակվողներից մեկն աշխարհում։

Լսել եմ, որ նա հրաշալի մարզավիճակում է։ Հնարավոր է, եթե նա դիմակով խաղա աշխարհի առաջնությունում, խնդիրներ չեն լինի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է KBS-ը։

Հյոն Մին Սոնը դեմքի վնասվածք էր ստացել ֆրանսիական «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում։ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում Հարավային Կորեայի հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է նոյեմբերի 24-ին՝ մրցելով Ուրուգվայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ