Logo

Յուրգեն Կլոպը կհեռանա «Լիվերպուլից»

15:03 / 26.01.2024Լուրեր
Պաշտոնական
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից։

Գերմանացի մասնագետը տեսաուղերձում նշել է, որ ուժասպառ է եղել և ունի հանգստի կարիք։ Կլոպի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև նրա մարզչական շտաբի անդամները։  

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրա գլխավորությամբ մերսիսայդցիները հաղթել են Չեմպիոնների լիգան, Պրեմյեր լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։ Մարզչական կարիերայի ընթացքում գերմանացին գլխավորել է նաև «Մայնցը» և Դորտմունդի «Բորուսիան»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ