Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, թե ով է իր ֆավորիտը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում:
«Այս պահին թվում է, որ Իսպանիան ի զորու է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գերմանիան շատ լավ վիճակում է, Ֆրանսիան նույնպես լուրջ ներուժ ունի, իսկ Անգլիան դեռ պետք է ավելացնի»,- 57-ամյա գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում մրցելու է Իսպանիայի հետ, իսկ Անգլիան՝ Շվեյցարիայի:
Եվրո-2024, քառորդ եզրափակիչի ժամանակացույցը
Հուլիսի 5
Իսպանիա - Գերմանիա` 20:00 (Շտուտգարտ)
Պորտուգալիա - Ֆրանսիա` 23:00 (Համբուրգ)
Հուլիսի 6
Անգլիա - Շվեյցարիա` 20:00 (Դյուսելդորֆ)
Նիդերլանդներ - Թուրքիա` 23:00 (Բեռլին)