Logo

Յուրգեն Կլոպը դեմ է կապույտ քարտի կիրառությանը

14:16 / 10.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ կապույտ քարտի կիրառությանը:

«Մենք պետք է հնարավորինս հեշտացնենք մրցավարների գործը։ Հանդիպումներից հետո շատ դյուրագրգիռ ենք դառնում, երբ խոսում ենք կատարվածի մասին։

Նոր քարտի կիրառությունը նրանց սխալվելու հավանականությունը մեծացնելու է։ Շատ բարդ է։

Ներկա պահին դա ֆանտաստիկ գաղափար չի թվում։ Ես արդեն 56 տարեկան եմ և չեմ հիշում Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) ընդունած վերջին լավ որոշումը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ The Telegraph-ը հաղորդել էր, որ ֆուտբոլում պատրաստվում են շրջանառության մեջ դնել կապույտ քարտ։ Ֆուտբոլիստները կապույտ քարտ կստանան հեռանկարային գրոհներն ընդհատող տակտիկական խախտումների, նաև հանդիպման մրցավարի որոշումներին անհամաձայնություն արտահայտելու և դրանց վերաբերյալ վիճելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ