«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի հավատում, որ իր թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն.
«Այս պահին չեմ հավատում, որ չեմպիոն կդառնանք, քանի որ աղյուսակում իրավիճակն այդպիսին է։ Քիչ հավանական եմ համարում, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» կպարտվեն երկու հանդիպում, սակայն «Լիվերպուլն» էլ կարող է հաղթել հաջորդ չորս խաղերում։ Մենք այլևս առաջատար չենք, ուստի պետք է մեր օգտին շատ իրադարձություններ լինեն, որպեսզի չեմպիոն դառնանք։
Միայն հաղթանակներն են մեզնից կախված։ Իհարկե, իրավիճակը ծանր է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
«Լիվերպուլը» 34 խաղից հետո վաստակել է 74 միավոր և Պրեմիեր լիգայում 3-րդն է։ Աղյուսակը 77 միավորով գլխավորում է Լոնդոնի «Արսենալը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հավաքել է 76 միավոր և մեկ հանդիպում քիչ է անցկացրել մրցակիցների համեմատ։