Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ ստորագրություն է տվել երեխային, հայտնում է Mail Sport-ը:
Գերմանացի մասնագետն ԱՊԼ-ի նախորդ տուրում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ հաղթանակից հետո պատասխանելիս է եղել լրագրողների հարցերին, երբ այդ պահին նրան է մոտեցել մի փոքրիկ և հարցրել. «Կարո՞ղ եք ստորագրություն տալ»:
Կլոպը ժպտալով ստորագրել է և ասել. «Ես 100 տոկոսով վստահ եմ, որ այս հարցն ասուլիսի լավագույն հարցն էր»:
Դրանից հետո տղան խնդրել է ստորագրություն թողնել նաև Ալիսոն Բեկերի մարզաշապիկին: «Լիվերպուլի» մարզիչը կրկին չի մերժել:
Երբ երեխան շնորհակալություն է հայտնել և հեռացել, գերմանացին ասել է. «Ավելի լավ էլ չի լինի»:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային 5 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 13 միավոր և երրորդ տեղում է:
🗣️ 'Can I have your autograph?'🥹
— Mail Sport (@MailSport) September 18, 2023
🗣️ 'Of course you can'❤️
One of Jurgen Klopp's better press conferences 🤣 pic.twitter.com/ZkQEpZ3TRE