Logo

Յուրգեն Կլոպն արժանացել է Լիվերպուլի բարձրագույն պարգևի (տեսանյութ)

15:30 / 03.11.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-պարգև

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստացել է Լիվերպուլի բարձրագույն քաղաքացիական պարգևը (Freedom of the City), տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արարողությունը կայացել է Լիվերպուլի քաղաքապետարանում, ներկա է եղել քաղաքապետ Ջոան Անդերսոնը։ Մասնակցել են նաև գերմանացի մասնագետի մարզչական շտաբի անդամները, «Լիվերպուլի» գլխավոր տնօրեն Բիլի Հոգանը, լիվերպուլցիների նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը։

Հիշեցնենք, որ 55-ամյա Կլոպը 2016 թվականից է գլխավորում «Լիվերպուլը», որի հետ նվաճել է 7 տիտղոս՝ դառնալով նաև Անգլիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մերսիսայդցիները» 12 խաղից հետո 16 միավորով 9-րդ տեղում են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ