Logo

Յուրգեն Կլոպ․ Վերջապես կարող եմ շունչ քաշել

16:44 / 07.11.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-4

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի առաջնության 13-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ 2:1 հաշվով արտագնա հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։

«Այս հաղթանակը շատ կարևոր ու արժեքավոր է, վերջապես կարող եմ շունչ քաշել։ Անցկացրինք հրաշալի առաջին խաղակես, իսկ երկրորդը շատ ծանր ստացվեց։

Տևական ժամանակ Պրեմիեր լիգայում չէինք հաղթել արտագնա խաղում, բայց չեմ կարծում, որ հյուրընկալվելիս խաղալը կարելի է համարել «Լիվերպուլի» թույլ կողմը։

Ինչ վերաբերում է Սալահին, նրա վիճակագրությունն անհավանական է։ Վստահ եմ, որ նա դեռ շատ գոլեր կխփի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» այդ խաղում հաղթել էր եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի դուբլի շնորհիվ և 19 միավորով 8-րդն է Պրեմիեր լիգայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ