Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում քննադատել է Պրեմիեր լիգայի օրացույցը:
«Այժմ բոլոր ֆուտբոլիստները գնալու են հավաքականներ, իսկ վերադառնալուց հետո խաղալու ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կարևոր մրցավեճից առաջ միգուցե մեկ օր կունենանք մարզվելու համար: Ինչպես կարելի է նման հանդիպումը նշանակել շաբաթ (Լոնդոնի ժամանակով 12:30):
Այն մարդիկ, ովքեր նման որոշումներ են կայացնում, չեն զգում ֆուտբոլը»,- նշել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 27 միավոր և երկրորդ տեղում է: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 28 միավոր: