Logo

Յուրգեն Կլոպ. Կվարացխելիայի դեմ խաղալը, իրոք, բարդ է

20:52 / 02.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Նապոլիի» նկատմամբ 2-0 հաշվով տնային հաղթանակից հետո կարծիք է հայտնել իտալական ակումբի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի մասին։

«Նա շատ լավ խաղացող է և դուր է գալիս ինձ։ Նրա դեմ խաղալը, իրոք, բարդ է։ Շատ արագ է։ Երբ նա ունի առաջին շարժման հնարավորութուն, անմիջապես «փախչում» է։ Շատ համարձակ խաղացող է։ Այժմ նա լավ ընթացքի մեջ է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 21-ամյա Կվարացխելիան այս մրցաշրջանից առաջ Բաթումիի «Դինամոյից» է տեղափոխվել «Նապոլի», որի կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ