Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ավստրիական ԼԱՍԿ-ի նկատմամբ հաղթանակի մասին:
«Շատ լավ բաներ կային մեր խաղում, բայց կային նաև որոշ մանրուքներ, որ ինձ այնքան էլ դուր չեկան: Մենք անընդհատ խոսում ենք այս մասին, որ դեռ պետք է աճել ու զարգանալ։ Լավ ֆուտբոլ կար, բայց այս խաղը պետք է ավարտվեր մինչև ընդմիջումը։ Եթե առաջատար ես և ունես առավելություն, ապա պետք է սպանես ինտրիգը: Մենք դա չարեցինք: 4-0 հաշվով հաղթելը ֆանտաստիկ է: Պետք է ընդգծեմ, որ պաշտպանությունում շատ ուժեղ էինք։ Մենք միասնական էինք։ Խմբում առաջին տեղը գրավելը շատ կարևոր է մեզ համար: Վերջին տուրում էլ կփորձենք հաղթել: Այս մրցակցությունը որոշ ժամանակով ավարտվում է, բայց հունվարին կսկսի նորը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ԼԱՍԿ-ի հետ տնային խաղում «Լիվերպուլը» 4 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասն ու ապահովել էր խմբում առաջին տեղը: