Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարծիք է հայտնել ազգային թիմի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:
«Էդուարդը խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, ինչպես նաև լավ մարդ։ Հայաստանի հավաքականի այս սերնդից նա Մխիթարյանից հետո լավագույն խաղացողն է: Սպերցյանը մեր լուսավոր կետն է, նա շատ նվաճումների կարող է հասնել»,- matchtv.ru-ի հետ զրույցում ասել է Յուրչենկոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 25 խաղում Սպերցյանը դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: