Logo

«Ամեն ինչ այնքան էլ հարթ չէր». Յուրա Մովսիսյանը նշել է «Սպարտակից» հեռանալու պատճառը

14:56 / 06.03.2025Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է մայրաքաղաքային ակումբից հեռանալու պատճառների մասին, տեղեկացնում է Championat-ը:

«Այդ ժամանակ ամեն ինչ այնքան էլ հարթ չէր: Ես քիչ էի խաղում, Հայաստանում տեղի ունեցող դեպքերը, իսկ ընտանիքս միայնակ էր զգում Մոսկվայում: Մի պահ հասկացա, որ ժամանակն է ԱՄՆ վերադառնալու, ժամանակն է, որ ընտանիքս տեղափոխեմ Լոս Անջելես»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում հանդես է եկել 2013-2017 թվականներին: Այդ ընթացքում նա անցկացրել է 66 հանդիպում, խփել է 27 գոլ, կատարել է 8 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ