Logo

Յուրա Մովսիսյանը՝ Մոսկվայի և Լոս Անջելեսի տարբերության մասին

12:22 / 06.03.2025Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի», Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայում ու Լոս Անջելեսում կյանքի տարբերության մասին, հայտնում է Чемпионат-ը:

«Տարբերությունը շատ մեծ է: Լոս Անջելեսում այնպիսի եղանակ է, որը Մոսկվայում երբեք չի լինի: Ինձ համար շատ կարևոր է արևային եղանակը, որովհետև այն տրամադրություն է բարձրացնում:

Ես սիրում եմ Մոսկվան, այն հիասքանչ քաղաք է: Այնտեղ ապրել եմ մի քանի տարի և հաճույք եմ ստացել: Լոս Անջելեսում մարդիկ ավելի դրական են, քանի որ այնտեղ միշտ տաք եղանակ է:

Մոսկվայում բոլորը շտապում են, իսկ Լոս Անջելեսում մարդիկ հանգիստ են»,- ասել է 37-ամյա հարձակվողը:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում հանդես է եկել 2013-2017 թվականներին: Այդ ընթացքում նա անցկացրել է 66 հանդիպում, խփել է 27 գոլ կատարել է 8 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ