Logo

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել են

01:17 / 17.06.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ու ազգային թիմի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հանդիպել են:

«Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից:

36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի 18-ին` մրցելով մեքսիկական «Մոնտերեյի» դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ