Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն․
«Սպերցյանը պատրաստ է Եվրոպայում՝ Անգլիայում խաղալուն։ Պրեմիեր լիգայում շատ են վազում, բայց նաև կարևոր է անել դա ուղեղով։ Սպերցյանն ունի այդ ուղեղը։
Նա խաղում է այնպիսի դիրքում, որ շատ արագ կընտելանա անգլիական ֆուտբոլին ու ցույց կտա իր որակները»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը։