Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները շարունակում են արդյունավետ հանդիպումներ անցկացնել իրենց ակումբներում:
Յուրա Մելիքյանը ղազախական «Բարսի Ատիրաուի» կազմում էստոնական «Աուդենտեսե Սպորդիգիմնազիումի» դեմ խաղում դաբլ-դաբլ է գրանցել` 24 միավոր, 10 ռեբաունդ: Մելիքյանը նաև երեք ասիստ է կատարել:
«Բարսի Ատիրաուն» հաղթել է 90-83 հաշվով:
Լիբանանի առաջնության 6-րդ տուրում էլ Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Գաբրիել Աճեմյանը, որը հանդես է գալիս Հ.Մ.Ը.Մ.-ի կազմում, մասնակցել է «Հուպսի» դեմ հանդիպմանը։
Աճեմյանը վաստակել է 20 միավոր, կատարել մեկ արդյունավետ փոխանցում և գրանցել նույնքան ռեբաունդ:
Հանդիպումն ավարտվել է «Հուպսի» հաղթանակով` 109-81:


