Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը, հայտնում է The Guardian-ը:
Մանկունյացիները պատրաստ են արդեն հունվարին ազատվել 27-ամյա ֆուտբոլիստից: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ անգլիացին այլևս ոչինչ չի կարող տալ թիմին:
Ռեշֆորդի տրանսֆերով «Յունայթեդը» կթեթևացնի աշխատավարձի բյուջեն, քանի որ նա շաբաթական ստանում է 365 հազար ֆունտ սթերլինգ:
Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 8 գոլի և 3 ասիստի հեղինակ: