Logo

«Յունայթեդը» պայամանագիր է կնքել 17-ամյա պարագվայցի տաղանդի հետ

12:40 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանավոր համաձայնության է հասել 17-ամյա պարագվայցի ձախ պաշտպան Դիեգո Լեոնի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ մանկունյացիներն առաջին փուլով տրանսֆերի համար կվճարեն 3.8 միլիոն եվրո, հետագայում կավելացնեն 1 միլիոն լրացուցիչ կանխավճար, իսկ ֆուտբոլիստի հետագա աճի և ձեռքբերումների դեպքում՝ ևս 3.3 միլիոն:

Դիեգո Լեոնն անգլիական ակումբի ճամբար կտեղափոխվի հաջորդ տարվա ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ տաղանդը պարագվայական «Սերո Պորտենյոյի» կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա