Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու իտալական «Նապոլին» ամռանը կարող են հարձակվողների փոխանակում կատարել, հաղորդում է Sky Sports-ը:
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունին: Նա նախկինում հանդես է եկել Ա Սերիայում՝ «Ատալանտայում»:
Գործարքի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է տեղափոխվել Վիկտոր Օսիմհենը, որն այժմ վարձակալությամբ խաղում է «Գալաթասարայում»:
Հոյլունն այս մրցաշրջանում մասնակցել է 39 խաղի, որոնցում խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Օսիմհենը 30 խաղում խփել է 26 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: