Logo

«Ման. Յունայթեդը» ցանկանում է Հոյլունդին փոխանակել Օսիմհենի հետ

14:29 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Calciomercato-ն:

Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ծրագրել է վերակառուցել թիմը: Պորտուգալացի մասնագետը ցանկանում է ազատվել Ռասմուս Հոյլունդից՝ այդ առիթն օգտագործելով նրան Օսիմհենի գործարքի մեջ ընդգրկելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Հոյլունդը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ:

Օսիմհենն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում» և 19 խաղում խփել է 14 գոլ ու կատարել է 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա