Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Լուի Սահան համոզված է, որ իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն MLS-ում ավելի շատ գոլ կխփեր, քան խփում է «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսին:
«Կրիշտիանուն ավելի շատ գոլ կխփեր MLS-ում, քան Մեսին, որովհետև Լեոն իր կողքին բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, բայց ընդամենը 20 գոլ է խփել մեկ մրցաշրջանում: Չեմ կարծում, թե Ռոնալդուին 30 գոլ խփելու համար հարկավոր կլիներ բարձրակարգ թիմակիցներ ունենալ:
Մեսին այժմ այլ տիպի ֆուտբոլիստ է, նա չի պատրաստվում ռեկորդներ գրանցել, Լեոն լիցքաթափվում է դաշտում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Complete Sports-ը:
Հիշեցնենք, որ 2024 թվականին Լեո Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 20 գոլի և 10 ասիստի հեղինակ:


