Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին չորս ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է Football Tweet-ը:
Լիգայի փուլի երկրորդ տուրում Ռասմուս Հոյլունդը ճանաչվել է «Նապոլի» - «Սպորտինգ» հանդիպման լավագույն խաղացող: Մարսել Զաբիտցերը լավագույնն էր «Բորուսիա» Դորտմունդի և «Աթլետիկի» միջև խաղում, իսկ Էնթոնի Էլանգան եղել է «Յունիոն» - «Նյուքասլ» խաղի լավագույն խաղացողը:
Առաջին տուրում էլ Մարկուս Ռեշֆորդը տարել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը «Նյուքասլի» դեմ արտագնա խաղում:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


