Դանիայի հավաքականի ու «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Յուլմանդը կարծիք է հայտնել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, հաղորդում է TV2-ը:
««Սպորտինգը» շատ է հպարտանում, որ Ռոնալդուն է ներկայացնում ակումբը: Նա ոչ միայն օգուտ է տալիս ակումբին, այլ նաև ամբողջ երկրին: Ես նույնիսկ չէի սպասում, որ նրա ազդեցությունն այսքան մեծ է: Կրիշտիանուն կդառնա Պորտուգալիայի նախագահ, եթե թեկնածություն դնի:
Ես շատ ուրախ եմ, որ Ազգերի լիգայում Պորտուգալիան դարձավ մեր մրցակիցը, ավելի ուրախ էի, երբ իմացա, որ պատասխան խաղը կայանալու է «Ժոզե Ալվալադե» ստադիոնում: Յուրահատուկ կլինի առաջին անգամ մտնել հյուրերի հանդերձարան»,- ասել է դանիացին:


