Logo

Յուլիան Նագելսմանը կգլխավորի Գերմանիայի հավաքականը

16:10 / 19.09.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կգլխավորի Գերմանիայի ազգային հավաքականը։ Գերմանիայի ֆուտբոլային միությունը պայմանավորվածություն ունի 36-ամյա մասնագետի հետ, հաղորդում է Bild-ը։

Գերմանացի մարզիչի պայմանագիրը նախատեսված է կլինի մինչև տնային Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ավարտը։ Նագելսմանի տարեկան աշխատավարձը կկազմի 400 հազար եվրո։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Հանս-Դիտեր Ֆլիկը, որը 2021թ․ մայիսից էր աշխատում ազգային թիմում։

Յուլիան Նագելսմանի նախորդ աշխատավայրը «Բավարիան» էր, որը նա գլխավորել է 2021թ․ հունիսից մինչև 2023թ․ մարտ։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև գերմանական «Հոֆենհայմում» ու «Լայպցիգում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա