Logo

Յուլիան Նագելսմանը հիշել է Իսպանիայից կրած ծանր պարտությունը

16:55 / 05.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն Իսպանիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղից առաջ հիշել է Ազգերի լիգայի խաղարկությունում Բունդեսթիմի կրած ծանր պարտության մասին:

2020-ին Յոախիմ Լյովի Գերմանիայի հավաքականը 0-6 հաշվով պարտվել էր «Ֆուրիա Ռոխային», որն այդ ժամանակ գլխավորում էր իսպանացի Լուիս Էնրիկեն:

«Ես չեմ մասնակցել Իսպանիայի դեմ վերջին հանդիպումներին, այնպես որ, չեմ կարող ոչինչ ասել բացասաական վիճակագրության մասին: Ես հանդերձարանում չեմ ասի, որ մենք պետք է վրեժխնդիր լինենք, եթե կլինեն խաղացողներ, որոնք կցանկանան վրեժխնդիր լինել, ապա թող դուրս գան դաշտ և անեն այն, ինչ ցանկանում են»,- 36-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իսպանիա – Գերմանիա հանդիպումը կայանալու է հուլիսի 5-ին և սկսվելու է Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա